Գլխավոր
«Գլխավոր» բաժինը հնարավորություն է տալիս արագ ծանոթանալ Ձեր բիզնեսի գործունեության հիմնական տվյալներին և ընդհանուր վիճակագրությանը։
Հիմնական մենյուից ընտրեք «Գլխավոր» բաժինը։
Բացված պատուհանում Դուք կտեսնեք․
- Վաճառք – վերջին 30 օրվա վաճառքների տվյալները՝ ըստ գումարի և պատվերի քանակի։
- Դիագրամ – վերջին 6 ամսվա վաճառքների դինամիկան՝ ըստ գումարի։
- Թոփ ապրանքներ – ամենաշատ վաճառված ապրանքները։
- Թոփ հաճախորդներ – Ձեր լավագույն գործընկերները։
- Գործունեություն – վերջին կատարված գործարքները՝ վճարումներ, պատվերներ, վերադարձներ։
Գործարքի մանրամասներին ծանոթանալու համար պարզապես սեղմեք համապատասխան տողի վրա։
Դաշտի աջ անկյունում գտնվող «Տպիչ» կոճակը սեղմելով Դուք կարող եք տպել գործարքներին վերաբերող տվյալները։