Կարգավորումներ
«Կարգավորումներ» ենթաբաժնում Դուք կարող եք սահմանել համակարգի հիմնական պարամետրերը։
Այստեղ դուք կտեսնեք՝
Կազմակերպության տվյալներ
Այս բաժնում կարող եք լրացնել և փոփոխել ձեր ընկերության հիմնական տեղեկատվությունը՝ կազմակերպության անվանումը, հասցեն, իրավաբանական տվյալները, ՀՎՀՀ/հարկային համարանիշը և կապի տվյալները։ Նշել գործունեության տվյալներ, աշխատակիցների քանակ և կատարել Ձեզ համար անհրաժեշտ այլ հավելյալ նշումներ։
Աստղանիշով նշված դաշտերը լրացնելը պարտադիր է։
«Կազմակերպության տվյալներ» ենթաբաժնում կարող եք՝
- Ընտրել պրոֆիլի նկար,
- Փոփոխել կազմակերպության անունը,
- Ընտրել կազմակերպության երկիրը, լրացնել քաղաք և հասցե դաշտերը,
- Նշել քաղաքային և բջջային հեռախոսահամարներ,
- Գործունեության տեսակ դաշտում ցանկից ընտրել Ձեր կազմակերպության գործունեության տեսակը,
- Անհրաժեշտության դեպքում լրացնել աշխատակիցների քանակը և հավելյալ տեղեկություն համապատասխան դաշտերում։
Կազմակերպության տվյալները պահպանելու համար սեղմեք «Պահպանել» կոճակը։
Հաշվի կարգավորումներ
Այս բաժնում կարող եք կառավարել Ձեր հաշվի հիմնական մուտքային տվյալները։ Այստեղ հնարավոր է փոխել գրանցված էլ․ հասցեն, ինչպես նաև ընտրել համակարգի օգտագործման նախընտրելի լեզուն։
Գաղտնաբառի փոփոխում
Այս բաժնի միջոցով կարող եք փոխել Ձեր մուտքի գաղտնաբառը։ Անվտանգության համար խորհուրդ ենք տալիս ընտրել բարդ, բայց հիշվող գաղտնաբառ և պարբերաբար թարմացնել այն։
Կարգավորումներ
«Կարգավորումներ» բաժնում կարող եք կառավարել համակարգի հիմնական աշխատանքային պարամետրերը, որոնք ազդում են պատվերների ձևավորման, ապրանքների հաշվառման, հաճախորդների կառավարման և արժույթային գործառնությունների վրա։ Այստեղ սահմանվում են մատակարարման ժամկետները, գնումների և վաճառքի ընթացքում կիրառվող կանոնները, ինչպես նաև պահեստային հաշվառման մեխանիզմները։
Ordersbook համակարգում ցանկացած պատուհանի վերին ձախ անկյունում սեղմեք «Կարգավորումներ» կոճակը։
Այս էջում դուք կարող եք ակտիվացնել կամ անջատել հետևյալ ֆունկցիաները։
- Ստանդարտ մատակարարման օրերի քանակ - սահմանում է պատվեր ստեղծելիս սահմանված վճարման ժամկետը։ Նշված թիվը ավտոմատ կերպով գումարվում է պատվերի գրանցման ամսաթվին և սահմանում է պատվերի մատակարարման ամսաթիվը։ Այս ամսաթիվը հնարավոր է փոփոխել պատվերը գրանցելու պահին՝ հեռախոսային հավելվածում։
- Օգտագործել բաց պատվերներ - ակտիվացրեք այս դաշտը, եթե ցանկանում եք թույլ տալ վաճառքի մենեջերներին գրանցել բաց պատվերներ, որոնք հետագայում կարող են փոփոխվել առաքիչների կողմից։
- Ապրանքների գնի փոփոխություն - ակտիվացրեք այս դաշտը, եթե ցանկանում եք հնարավորություն տալ վաճառքի մենեջերներին պատվերը գրանցելիս փոփոխել ապրանքի գինը։
- Ավելացնել հաճախորդ - թույլ է տալիս առաքիչին ավելացնել նոր հաճախորդ,
- Ներբեռնել բաց պատվերներ - ակտիվացրեք այս դաշտը, եթե ցանկանում եք, որ պատվերների տվյալները ներբեռնելիս ցանկում ներառվեն նաև բաց պատվերները (ընթացիկ չփակված պատվերները)՝ վերլուծության կամ հաշվետվությունների նպատակով։
- Հաշվարկել ապրանքների քանակ - Համակարգը կարող է ավտոմատ հաշվարկել առկա ապրանքների քանակ ինչը ապահովում է ճշգրիտ մնացորդային հաշվառում։
- Թույլատրել հետպատվերը - ակտիվացնելու դեպքում պատվերներ կկատարվեն նույնիսկ պահեստում ապրանքի բացակայության դեպքում։
- Հաճախորդի պարտքի սահմանաչափ - ակտիվացրեք եթե աշխատում եք հետվճարային վաճառքով, այստեղ կարող եք նշել
- Արտարժույթի ընտրության - ընտրեք արտարժույթը որով աշխատում եք
- Չափման միավորներ - անհրաժեշտ է ապրանքների փաստացի հաշվառման և վաճառքի համար։
Այս կարգավորումների ճիշտ կազմաձևումը ապահովում է համակարգի ճշգրիտ աշխատանքը, արագ պատվերների մշակումը, վաճառքի վերահսկելիությունը և պահեստի արդյունավետ կառավարումը։
Վճարման եղանակներ
Դուք կարող եք ավելացնել, փոփոխել կամ հեռացնել վճարման մեթոդներ՝ կանխիկ, բանկային քարտ, բանկային փոխանցում, ապրանքագրեր,նվեր քարտեր, զեղչեր,էլ դրամապանակներ և այլն։ Այս տվյալները օգտագործվում են վաճառքի և հաշիվների ձևավորման ընթացքում։
Փաթեթի մանրամասներ
Այս բաժնում կարող եք տեսնել ձեր ընթացիկ փաթեթի տեղեկությունները՝ անվանումը, սարքերի քանակը, ակտիվացման տևողություն, վճարների պատմություն և այլն։
Եթե ցանկանում եք փոխել Ձեր սակագնային փաթեթը, սեղմեք բաժնի վերին աջ անկյունի «Փոխել փաթեթը» կոճակը և ընտրեք առաջարկվող փաթեթներից մեկը կամ խորհրդակցեք մեր մասնագետի հետ՝ անհատական լուծում ստանալու համար։
Մասնաճյուղեր
«Կարգավորումներ» բաժնից ընտրելով «Մասնաճյուղեր» բաժինը դուք կտեսնեք հետևյալ տվյալները․
- Լոգին
- Մասնաճյուղի անուն
- Սարքերի քանակ
- Կարգավիճակ (ակտիվ, արգելափակված)
- Գործողություններ (խմբագրում)
Դուք հնարավորություն ունեք որոնելու մասնաճյուղը՝ պատուհանի վերին ձախ անկյունում գրելով հաճախորդի անվանումը։ Ինչպես նաև կարող եք ֆիլտրել ըստ կարգավիճակի՝ ակտիվ, արգելափակված կամ սպասվող։
Ինչպես խմբագրել մասնաճյուղի տվյալները
Եթե ուզում եք փոխել մասնաճյուղի անվանումն ու տվյալները կամ արգելափակել այն սեղմեք «Կարգավորումներ», ապա «Մասնաճյուղեր»։ «Մասնաճյուղեր» բաժնում համապատասխան մասնաճյուղի անվան տողում սեղմելով «Խմբագրել» կոճակը կարող եք փոխել մասնաճյուղի անվանում, էլ․ փոստի հասցե, լոգինը և սարքերի քանակ (սահմանեք այն սարքերի թիվը, որոնց միջոցով վաճառքի մենեջերներն ու առաքիչները մուտք կգործեն համակարգ)։
Աստղանիշով նշված դաշտերը լրացնելը պարտադիր է։
Ցանկալի է նաև լրացնել հեռախոսահամարի դաշտերը, ընտրացանկից ընտրել ապրանքագրի տեսակը, իրավաբանական տվյալները՝ անվանումը, գործունեության հասցեն, առաքման հասցեն, բանկը, հաշվեհամարը, ՀՎՀՀ-ն։ Լրացուցիչ դաշտեր են նաև նկարագրությունը՝ որտեղ կարող եք նշել կարևոր տեղեկություններ մասնաճյուղի վերաբերյալ (առավելագույնը 255 սիմվոլ) և ԱԱՀ դաշտը, որի տվյալները փոփոխման ենթակա չեն։ Տվյալների փոփոխությունից հետո, սեղմեք «Պահպանել» կոճակը փոփոխությունները պահպանելու համար կամ «Չեղարկել»՝ եթե փոփոխությունները չեք ցանկանում պահպանել։
Դուք հնարավորություն ունեք նաև ժամանակավորապես արգելափակել մասնաճյուղը՝ սեղմելով «Արգելափակել» կոճակը։
Սարքեր
«Սարքեր» բաժնում կարելի է տեսնել և կառավարել այն բոլոր սարքերը, որոնց միջոցով վաճառքի մենեջերներն ու առաքիչները մուտք են գործել համակարգ։
Համակարգից օգտվելու համար կարելի է կիրառել այնքան սարքեր, որքան թույլ է տալիս Ձեր գնային փաթեթը։ Եթե փաթեթում նշված սարքերի քանակը լրանա, նոր սարքեր ավելացնել հնարավոր չի լինի։
Նոր սարք ավելացնելու համար կարող եք․
- Փոխել գնային փաթեթը (Կարգավորումներ→ Փաթեթի մանրամասներ բաժնում), կամ
- Հեռացնել արդեն գրանցված սարքերից մեկը։
Ամեն անգամ, երբ վաճառքի մենեջերը կամ առաքիչը մոբայլ հավելվածի միջոցով մուտք է գործում համակարգ նոր սարքով, տվյալ սարքը ավտոմատ կերպով կհայտնվի «Սարքեր» բաժնում։
Սարքերի ցանկը դիտելու համար «Կարգավորումներից» ընտրեք «Սարքեր» բաժինը։
Բացված պատուհանում կտեսնեք սարքերի ամբողջական ցանկը, որտեղ նշված են հետևյալ տվյալները․
- Սարքի անվանում
- Մասնաճյուղ
- ՄԱԿ հասցեներ
- Կարգավիճակ
- Ստեղծման ամսաթիվ
- Գործողություններ
«Սարքեր» բաժնում ցուցադրված սարքերի ցանկը կարելի է ֆիլտրել՝ ընտրելով անհրաժեշտ պարամետրերը։
Ֆիլտրումը կատարվում է պատուհանի վերին աջ անկյունում, որտեղ կարող եք ընտրել սաքի կարգավիճակ ՝ ակտիվ, արգելափակված կամ ջնջված։
Ինչպե՞ս տեսնել սարքերի վերաբերյալ մանրամասները
«Կարգավորումներ» բաժնից ընտրեք «Սարքեր» բաժինը։ Բացված սարքերի ցանկում գտեք անհրաժեշտ սարքը։ Սարքի տողում սեղմեք «Դիտել» կոճակը։
Բացված պատուհանում կտեսնեք սարքի վերաբերյալ մանրամասն տվյալները․
- ՄԱԿ հասցե
- Ստեղծվել է (գրանցման ամսաթիվը)
- Սարքի անվանում
- Սերիական համար
- Հավելյալ տեղեկություններ
Ինչպե՞ս խմբագրել սարքերի տվյալները
Եթե ուզում եք ջնջել, արգելափակել կամ փոփոխել սարքի վերաբերյալ տվյալները, ապա «Կարգավորումներ» բաժնից ընտրեք «Սարքեր» բաժինը։ Բացված ցանկում գտեք Ձեզ անհրաժեշտ սարքը և սեղմեք «Խմբագրում» կոճակը։
Առաջին տեղում կտեսնեք «ՄԱԿ հասցեն» (այն կարելի է գտնել նաև մոբայլ հավելվածի մուտք գործելու էջում)։
Լրացրեք այլ տվյալներ՝
- Սերիական համար
- Սարքի անվանում
- Կարգավիճակ (տեսնել և փոխել սարքի կարգավիճակը)
- Հավելյալ տեղեկություններ
«Խմբագրում» ենթաբաժնում անհրաժեշտ դաշտերը լրացնելուց կամ փոփոխությունները կատարելուց հետո պահպանեք տվյալները։
Ինչպե՞ս արգելափակել սարքը
«Սարքեր» ենթաբաժնում բացված ցանկում գտեք անհրաժեշտ սարքը և սեղմեք «Խմբագրում» կոճակը։
Սարքը արգելափակելու համար սեղմեք էջի ներքևում գտնվող «Արգելափակել» կոճակը։
Արգելափակված սարքը կշարունակի հայտնվել «Սարքեր» ցանկում, սակայն այդ սարքից մուտք գործել համակարգ այլևս հնարավոր չի լինի։
Ինչպե՞ս ակտիվացնել արգելափակված սարքը
«Սարքեր» բաժնում բացված ցանկում գտեք անհրաժեշտ սարքը և սեղմեք «Խմբագրում» կոճակը։
Արգելափակված սարքը ակտիվացնելու համար սեղմեք էջի ներքևում գտնվող «Ակտիվացնել», ապա հաստատեք՝ սեղմելով «Հաստատել»։
Պահեստ
Եթե ցանկանում եք օգտվել ծրագրի «Պահեստ» բաժնից ապա ակտիվացրեք «Կարգավորումներ» բաժնի, «Պահեստ» ենթաբաժնում գտնվող «Օգտագործել պահեստավորման համակարգը» կոճակը։
Նույն ենթաբաժնից կարող եք ակտիվացնել նաև «Օգտագործել ապրանքի ինքնարժեքը» կոճակը։
Վերբեռնել XML Ֆայլ
Այստեղ կարող եք ներբեռնել XML ֆայլեր՝ տվյալների ներմուծման, ապրանքների, հաշիվների ավտոմատ լրացման համար։ Հարմար է մեծ ծավալների արագ ներմուծման դեպքում։
Արտահանման ձևանմուշներ
Այս բաժինն թույլ է տալիս կազմել և խմբագրել փաստաթղթերի ձևանմուշներ՝ PDF, Excel, Invoice, պատվեր և այլն։ Կարող եք ինքներդ փոփոխել դիզայնը, լոգոն, դաշտերի դասավորությունը և արտահանման ֆորմատը։
API մուտքի թոքեն
API token-ը թույլ է տալիս ինտեգրել համակարգը այլ ծրագրերի, կայքերի կամ հաշվարկային ծառայությունների հետ։ Այստեղ կարող եք ստանալ, ստեղծել կամ վերափոխել ձեր API մուտքի բանալիները։