Պատվերներ

«Պատվերներ» բաժնում դուք կարող եք տեսնել առաքմամբ զբաղվող մենեջերների կամ առաքիչների գրանցած պատվերները կամ վերադարձները, ինչպես նաև ծանոթանալ պատվերի մանրամասներին։

Հիմնական մենյուից ընտրեք «Պատվերներ» բաժինը։

Բացված պատուհանում կտեսնեք պատվերի տվյալների ցանկը․

  • ID
  • Հաճախորդ
  • Առաքիչ
  • Արժեք
  • Կարգավիճակ
  • Տեսակ
  • Վճարման եղանակ
  • Ստեղծման ամսաթիվ
  • Սինխրոնիզացման ամսաթիվ
  • Գործողություններ՝ որտեղ կարող եք դիտել, ջնջել կամ խմբագրել տվյալները

Դուք հնարավորություն ունեք ֆիլտրել ցանկը էջի վերևում՝ ընտրելով․

  • Գործարքի տեսակը՝ «Պատվեր» կամ «Վերադարձ»
  • Պատվերի կարգավիճակը՝ «Ավարտված» կամ «Սպասվող»
  • Ընտրելով «Առաքիչ»

Ձեր ցանկի տվյալները ավելի մանրամասն ֆիլտրելու համար սեղմեք «Ֆիլտրներ» կոճակը։

Պատվերի տվյալների արտահանում և դիտում

Սեղմելով «Արտահանել» կոճակը՝ դուք կարող եք ներբեռնել պատվերների ամբողջ ինֆորմացիան տարբեր ֆորմատներով,  այդ թվում՝ պատվերների հարկային հաշիվները XML ֆորմատով։ Այս տվյալները հնարավոր է ներմուծել ձեր հարկային e-invoicing ծրագրում։

«Դիտել»
կոճակը  սեղմելուց հետո բացված պատուհանում դուք կտեսնեք պատվերի վերաբերյալ բոլոր մանրամասները և տվյալ պատվերում ներառված ապրանքները։ 

Ինչպե՞ս ջնջել պատվերները 

Հիմնական մենյուից ընտրեք «Պատվերներ» բաժինը։
Պատվերի տվյալները ջնջելու համար ցանկի համապատասխան տողում սեղմեք «Ջնջել» կոճակը։

Հիշեք․ ջնջված պատվերները անհետանում են համակարգից, ու դրանց վերականգնումը հնարավոր չի լինի։

Ինչպես փոփոխել պատվերի մենեջերին կամ առաքիչին 

Հիմնական մենյուից ընտրեք «Պատվերներ» բաժինը։
Գտեք այն պատվերը, որի մենեջերը պետք է փոխվի և սեղմեք «Խմբագրում» կոճակը։ Այնուհետև նշեք Ձեր նախընտրելի առաքիչին և պահպանեք այն։

Ինչպե՞ս տեսնել պատվերի և հաճախորդի հասցեն քարտեզի վրա

Դուք կարող եք տեսնել վաճառքի մենեջերի կամ առաքիչի գրանցած պատվերի հասցեն և հաճախորդի հասցեն քարտեզի վրա։

Հիմնական մենյուից ընտրեք «Պատվերներ» բաժինը։
Պատվերների ցանկից համապատասխան պատվերի տողում սեղմեք «Դիտել» կոճակը։

Բացված պատուհանում դուք կտեսնեք պատվերի և հաճախորդի հասցեն քարտեզի վրա։

📌 Այս ֆունկցիան թույլ է տալիս հեշտությամբ պլանավորել առաքումները և վերահսկել գործընկերների գտնվելու վայրերը։