Թիմ
Ordersbook համակարգում «Թիմ» բաժնում դուք կարող եք տեսնել առաքիչների ցանկը և նրանց վերաբերյալ տվյալները, խմբագրել առաքիչների տվյալները, կազմել հաճախորդների խմբեր և տեսնել ապրանքների մուտքերն ու ելքերը։
Հիմնական մենյուից ընտրելով «Թիմ» բաժինը բացված պատուհանում դուք կտեսնեք հետևյալ տվյալները՝
- Լոգինը
- Անվանումը
- Կարգավիճակ
- last pull data
- Պահեստ
- Գործողություններ (խմբագրում, դիտում, ջնջում և այլն)
Դուք հնարավորություն ունեք նաև ֆիլտրելու վաճառքի մենեջերների ցանկը պատուհանի վերին ձախ անկյունում գտնվող որոնման տողում նշելով առաքիրի անունը։
Կարող եք ֆիլտրել նաև ըստ կարգավիճակի՝ ակտիվ, արգելափակված կամ ջնջված։
Ինչպե՞ս ավելացնել առաքիչ
Առաքիչ կամ մենեջեր ավելացնելու համար հիմնական մենյուից ընտրեք «Թիմ» բաժինը։ Բացված պատուհանի վերին աջ անկյունում սեղմեք «+ Ավելացնել» նշանը։ Այնուհետև լրացրեք անհրաժեշտ տվյալները վաճառքի մենեջերի կամ առաքիչի համար։
Աստղանիշով դաշտերը պարտադիր են։
Լրացվող դաշտեր
- Անվանում – լրացրեք առաքիչի կամ մենեջերի անունը։(պարտադիր)
- Լոգին (պարտադիր)
- Գաղտնաբառ (պարտադիր)
- Էլ. հասցե
- Հեռախոսահամար
- Համարը
- Հաշվեհամար
- Առաքման եղանակ
- Առաքման հասցե
- Պահեստ (պարտադիր)
«Առաքման եղանակ» և «Առաքման հասցե» դաշտերը օգտագործվում են արտահանվող պատվերների հարկային հաշիվներում։
Լոգին և գաղտնաբառ դաշտերը պարտադիր է լրացնել, որպեսզի առաքիչը կարողանա մուտք գործել Ordersbook համակարգ հեռախոսային հավելվածի միջոցով։
- Գաղտնաբառը պետք է պարունակի նվազագույնը 4 նիշ։
Բոլոր պարտադիր դաշտերը լրացնելուց հետո սեղմեք «Ստեղծել» կոճակը։ Եթե չեք ցանկանում պահպանել տվյալները, սեղմեք «Չեղարկել» կոճակը։
Ինչպե՞ս խմբագրել առաքիչի տվյալները
Եթե անհրաժեշտ է կատարել փոփոոխություններ վաճառքի մենեջերի կամ առաքիչի տվյալներում ապա պետք է հիմնական մենյուից ընտրեք «Թիմ» բաժինը և ցուցակում գտնել անհրաժեշտ առաքիչին։Ընտրած առաքիչի անվան տողում սեղմեք «Խմբագրել» կոճակը։ Բացված պատուհանում փոփոխեք անհրաժեշտ դաշտերը։ Սեղմեք «Պահպանել», եթե ցանկանում եք հաստատել փոփոխությունները, եթե ոչ՝ «Չեղարկեք» այն։
Ինչպե՞ս փոխել առաքիչի գաղտնաբառը
«Թիմ» բաժնում առաքիչների ցանկում ընտրեք անհրաժեշտ առաքիչին և սեղմեք «Խմբագրել» կոճակը։ Այնուհետև սեղմեք ներքևում գտնվող «Փոխել գաղտնաբառը» կոճակը։ Գաղտնաբառը փոփոխելուց հետո սեղմեք «Հաստատել», եթե ցանկանում եք փոխել գաղտնաբառը կամ «Փակել», եթե ցանկանում եք չեղարկել գործողությունը։
Ինչպե՞ս արգելափակել առաքիչին
Հիմնական մենյուից ընտրեք «Թիմ» բաժինը։
Առաքիչների ցանկում ընտրեք անհրաժեշտ առաքիչին և սեղմեք «Խմբագրել» կոճակը։
Այնուհետև սեղմեք ներքևում գտնվող «Արգելափակել» կոճակը։
Սեղմեք «Հաստատել», եթե ցանկանում եք ժամանակավորապես արգելափակել առաքիչին։
Սեղմեք «Փակել», եթե ցանկանում եք չեղարկել գործողությունը։
Ինչպե՞ս ապաարգելափակել առաքիչին
Առաքիչին ապաարգելափակելու համար «Թիմ» բաժնում, առաքիչների ցանկում ընտրեք անհրաժեշտ առաքիչին և սեղմեք «Խմբագրել» կոճակը։
Այնուհետև սեղմեք «Ակտիվացնել» կոճակը։
«Հաստատեք», եթե ցանկանում եք ապաարգելափակել առաքիչին։
Սեղմեք «Փակել», եթե ցանկանում եք չեղարկել գործողությունը։
Ինչպե՞ս ջնջել առաքիչին
Եթե ուզում եք ջնջել որևէ առաքիչի Ձեր համակարգից, ապա հիմնական մենյուից ընտրեք «Թիմ» բաժինը։ Առաքիչների ցանկում ընտրեք անհրաժեշտ առաքչին և սեղմեք «Խմբագրել» կոճակը։
Պատուհանի ներքևում սեղմեք «Ջնջել» կոճակը։
Սեղմեք «Հաստատել», եթե ցանկանում եք վերջնականապես ջնջել առաքիչին։
Սեղմեք «Փակել», եթե ցանկանում եք չեղարկել գործողությունը։
Ինչպե՞ս ստեղծել հաճախորդների խմբեր
Դուք հնարավություն ունեք յուրաքանչյուր առաքիչի համար ընտրել հաճախորդներ, կազմել խմբեր՝ բաղկացած առաքիչից և հաճախորդից, խմբագրել կամ ջնջել դրանք: Հիմնական մենյուից ընտրեք «Թիմ» բաժինը: Թիմ բաժնում առաքիչի անվան տողում սեղմեք «Հաճախորդներ» կոճակը: Բացված պատուհանում կտեսնեք տվյալ առաքիչի խմբերը, որոնցից յուրաքանչյուրում ընդգրկված են հաճախորդների ցանկերը։
Սեղմելով «Բոլորը» կոճակը՝ կտեսնեք տվյալ առաքիչին կցված բոլոր հաճախորդներին։
Նոր խումբ ավելացնելու համար սեղմեք ձախ անկյունում գտնվող «+ » կոճակը։
Բացված պատուհանում լրացրեք խմբի անվանումը, ապա սեղմեք «Ստեղծել» կոճակը։
Նոր խումբը կհայտնվի խմբերի ցանկում։
Ինչպե՞ս խմբում ավելացնել և ջնջել հաճախորդներ
«Թիմ» բաժնում տվյալ առաքիչի տեղում սեղմեք «Հաճախորդներ» կոճակը։ Բացված պատուհանից ընտրեք ցանկալի խումբը։ Ակտիվացրեք «Բոլոր հաճախորդներ» կոճակը
Այնուհետև հաճախորդների ցանկից ընտրեք մեկ կամ մի քանի գործընկերների և սեղմեք պատուհանի վերևի «Ավելացնել խմբի մեջ» կոճակը։
Եթե ցանկանում եք հաճախորդին հեռացնել ամբողջ խմբից, ապա ընտրեք խումբը, որում ընդգրկված է տվյալ հաճախորդը և նրա անվան տողում սեղմեք «Ջնջել» կոճակը։
Ինչպե՞ս ավելացնել վաճառքի մենեջերներ կամ առաքիչներ հաճախորդների խմբում
Հիմնական մենյուից ընտրեք «Թիմ» բաժինը։
Առաքիչի անվան տողում սեղմեք «Հաճախորդներ» կոճակը։
Բացված պատուհանում, խմբերի ցանկից ընտրեք անհրաժեշտ խումբը։
Սեղմեք Աջ անկյունի «Պատճենել» կոճակը։
Ցանկից ընտրեք այն վաճառքի մենեջերին կամ առաքիչին, որին ցանկանում եք ավելացնել։ Վերջում սեղմեք «Պահպանել» կոճակը։