Պարտքեր
Եթե ուզում եք տեսնել հաճախորդների պարտքերը, հիմնական մենյուից ընտրեք «Պարտքեր» բաժինը։ Բացված պատուհանում կտեսնեք հաճախորդների ցանկը և հետևյալ տվյալները՝
- Անվանում
- Դեբետ
- Պարտքի սահմանաչափ
- Տարբերություն
- Վերջին վճարման գումարը
- Վերջին վճարման ամսաթիվը
Դուք հնարավորություն ունեք ֆիլտրելու ներկայացված ցանկը վերին աջ անկյունում ընտրելով հետևյալ պարամետրերը՝ գրելով առաքիչի անունը կամ ընտրելով պարտքի տեսակը (Պարտքի սահմանաչափ, զրոյական լիմիտ)Կարող եք նաև որոնել հաճախորդի անունով։
Պարտքերի տվյալները կարող եք ներբեռնել XLS ֆորմատով՝ սեղմելով վերին աջ անկյունում գտնվող «Արտահանել» կոճակը։