Ապրանքներ
«Ապրանքներ» բաժնում կարող եք հեշտությամբ ավելացնել նոր ապրանքներ, տեսնել դրանց վերաբերյալ բոլոր մանրամասները, խմբագրել կամ ջնջել տվյալները, ինչպես նաև դասակարգել դրանք թղթապանակներով, ներբեռնել կամ արտահանել ցանկը՝ ըստ անհրաժեշտության։
Հիմնական մենյուից ընտրեք «Ապրանքներ» բաժինը, բացված պատուհանում դուք կտեսնեք ապրանքների և թղթապանակների տվյալները՝
- Նկար – ապրանքի կամ թղթապանակի պատկերը
- Անվանում – ապրանքի կամ թղթապանակի անունը
- Տեսակ – ապրանք կամ թղթապանակ
- Քանակ – առկա քանակը
- Գին – աճման կամ նվազման կարգով
- Խմբագրվել է – վերջին փոփոխության ամսաթիվը
- Գործողություններ – որտեղ կարող եք խմբագրել, դիտել, ավելացնել քանակները, կամ ջնջել ապրանքը կամ թղթապանակը
Ապրանքի տողում սեղմելով «Խմբագրել» կոճակը, կարող եք կատարել ապրանքի տվյալների հետ կապված փոփոխություններ, ավելացնել նկար կամ ջնջել այն։
Ապրանքի տողում սեղմելով «Դիտել» կոճակը, կարող եք տեսնել ապրանքին վերաբերող մանրամասները՝ գլխավոր նկարը, շտրիխ կոդը, գինը, վերջին խմբագրման ամսաթիվը և նկարագրությունը։
Եթե ուզում եք ավելացնել ապրանքների մուտքերի և ելքերի քանակները, ապրանքի տողում սեղմեք «Քանակ» կոճակը, նշելով անհրաժեշտ քանակը և գինը։
Ապրանքի տողում սեղմելով «Մանրամասն» կոճակը, ծրագիրը բացում է «Պահեստ» բաժին, որտեղ կարող եք տեսնել կատարված գործողությունների ողջ պատմությունը։
Ապրանքի «Մանրամասն» հատվածում դուք հնարավորություն ունեք նաև ֆիլտրելու տվյալների ցանկը՝ պատուհանի ձախ անկյունում ընտրելով պահեստը կամ ապրանքի տեսակը՝ ըստ մուտքի կամ ելքի, կամ ըստ ժամանակահատվածի։
Ինչպե՞ս ավելացնել ապրանքներ
Եթե ուզում եք ավելացնել նոր ապրանքներ հիմնական մենյուից ընտրեք «Ապրանքներ» բաժինը։ Վերին աջ անկյունում սեղմեք «+ Ավելացնել», ապա ընտրեք «Ավելացնել ապրանք»։ Այնուհետև լրացրեք անհրաժեշտ տողերը՝
- Անվանում – մուտքագրեք ապրանքի անունը։
- Միավոր գին – մուտքագրեք ապրանքի գինը։
- Եթե կարգավորումներում լրացված է ԱԱՀ %, համակարգը ավտոմատ կցուցադրի վաճառքի գինը։
- Ակցիզային հարկ լրացնելու դեպքում այն նույնպես կավելանա գնին։
- Չափման միավոր – ընտրեք ցանկից (նախապես նշված կարգավորումներում)
- Զեղչ - եթե վաճառում եք տվյալ ապրանքը զեղչով, նշեք զեղչի տոկոսը։
- Շտրիխ կոդ – մուտքագրեք ապրանքի շտրիխ կոդը (առաքիչը կկարողանա հեշտությամբ գտնել ապրանքը համակարգում՝ ընդամենը սկանավորելով ապրանքի շտրիխ կոդը)
- ԱՏԳ ծածկագիր - նշում եք ձեր ապրանքի համապատասխան կոդը։ Ցանկը կարող եք գտնել համապատասխան կայքերից։ Այս տողը պարտադիր է taxservice.am կայքում ներբեռնելու համար։
- Նկարագրություն – ավելացրեք ապրանքի մասին կարևոր տեղեկություն (մինչև 255 նիշ)։
- Թղթապանակ – անհրաժեշտության դեպքում ընտրեք թղթապանակ՝ ապրանքը տեղափոխելու համար։
- Կարող եք ավելացնել 1 գլխավոր և մինչև 3 լրացուցիչ նկար։
Ընտրեք գլխավոր նկարը՝ ապրանքների ցանկում տեսանելի լինելու համար։
Ավելացնել ապրանք ենթաբաժնում աստղանիշով տողերը լրացնելը պարտադիր է
Սեղմեք «Ստեղծել», որպեսզի պահպանեք ապրանքը։
Սեղմեք «Չեղարկել», եթե ցանկանում եք դուրս գալ առանց պահպանելու։
Ինչպես ավելացնել ապրանքները, եթե ունեք դրանք XLSX ֆորմատով
Հիմնական մենյուից ընտրեք «Ապրանքներ» բաժինը։ Բացված պատուհանի վերին աջ անկյունում սեղմեք «Վերբեռնել» նշանը։
«Վերբեռնել» կոճակի միջոցով կարող եք արագ ներբեռնել Ձեր ապրանքները համակարգ՝ եթե դրանք առկա են XLSX ֆայլի ձևաչափով։
«Վերբեռնել Ապրանքները ֆայլից» պատուհանում ընտրեք համապատասխան մասնաճյուղը։ Սեղմեք «Ընտրել ֆայլը (.xlsx)» կոճակը և նշեք Ձեր ֆայլը։
Վերբեռնումը հաստատելու համար սեղմեք «Վերբեռնել» կոճակը։
Գործողությունը չեղարկելու համար սեղմեք «Չեղարկել» կամ X» կոճակը։
XLSX ֆորմատով ֆայլի օրինակին ծանոթանալու և ներբեռնելու համար՝ սեղմեք «Ներբեռնել» կոճակը։
Թղթապանակներ
«Ապրանքներ» բաժնում դուք կարող եք նաև խմբավորել ապրանքները թղթապանակներում, առկա թղթապանակում ավելացնել նոր ապրանքներ,ստեղծել նոր թղթապանակներ։
Ինչպե՞ս ստեղծել թղթապանակներ
«Ապրանքներ» բաժնում սեղմեք վերին աջ անկյունում գտնվող «+ Ավելացնել» կոճակը։Բացված ընտրացանկից ընտրեք «Ավելացնել թղթապանակ», ապա լրացրեք թղթապանակի անունը «Անվանում» դաշտում։ «Ընտրել գլխավոր նկարը» հատվածում ավելացրեք թղթապանակի նկարը։
Եթե ուզում եք վերբեռնեք որևէ նկար «Վերբեռնել ապրանքի նկարը» դաշտում սեղմեք «Ընտրել» կոճաը։ Թղթապանակը պահպանելու համար սեղմեք «Պահպանել» կոճակը։ Ստեղծված թղթապանակը կհայտնվի ապրանքերի շարքում:
Ինչպե՞ս թղթապանակում ավելացնել նոր ապրանք կամ թղթապանակ
Բացեք թղթապանակը և թղթապանակի տողում սեղմեք դրա անվանման վրա։
Բացված պատուհանի վերևի աջ անկյունում սեղմեք «+ Ավելացնել» կոճակը։
Ընտրեք․
- «Ավելացնել ապրանք»՝ թղթապանակում նոր ապրանք ավելացնելու համար։
- «Ավելացնել թղթապանակ»՝ տվյալ թղթապանակի ներսում նոր թղթապանակ ստեղծելու համար։