Հաճախորդներ
«Հաճախորդներ» բաժնում կարող եք ավելացնել և դիտել հաճախորդի վերաբերյալ տվյալները։
Հիմնական մենյուից ընտրեք «Հաճախորդներ» բաժինը։
Բացված պատուհանում կտեսնեք գործընկերների վերաբերյալ հետևյալ տվյալները՝
- Հաճախորդի անվանումը
- Տնօրենի տվյալները
- ՀՎՀՀ (հարկային հաշիվ)
- Խմբագրվել է
- Գործողություններ
Հաճախորդին գտնելու համար օգտվեք որոնման դաշտից ՝ պատուհանի վերին ձախ անկյունում գրեք նրա անվանումը։
Ինչպե՞ս ավելացնել հաճախորդ
Եթե ուզում եք ավելացնել նոր հաճախորդ հիմնական մենյուից ընտրեք «Հաճախորդներ» բաժինը։ Բացված պատուհանի վերին աջ անկյունում սեղմեք «+ Ավելացնել» կոճակը։
Բացված պատուհանում լրացրեք հաճախորդի վերաբերյալ տվյալները։
Աստղանիշով դաշտերը պարտադիր են։
- Անվանում
- Իրավաբանական անվանում
- ՀՎՀՀ տվյալներ
- Գործունեության հասցե
- Մատակարարման հասցե - Մատակարարման հասցե դաշտը լրացնելուն պես կից քարտեզի վրա ավտոմատ կնշվի հաճախորդի գործունեության վայրը։
- Պայմանագրի ամսաթիվ
- Պայմանագրի համար
- Բանկ
- Հաշվեհամար (ՀՀ)
- Հեռախոս, Բջջային
- Տնօրեն
- Կատեգորիա
- Նկարագրություն
- Հաճախորդի զեղչ - դաշտը հնարավորություն է տալիս նշել հաճախորդի համար սահմանված զեղչը՝ ըստ վճարման եղանակի։
- Դեբետ - կարող եք նշել հաճախորդի հետ սկսելու պահին առկա գործարքի համար
- Պարտքի սահմանաչափ - այս դաշտում կարող եք սահմանել հաճախորդի համար թույլատրելի պարտքի սահմանաչափը։
- Երկիր
- Մարզ
- Քաղաք
- Համայնք
Դաշտերը լրացնելուց հետո սեղմեք «Ստեղծել», որպեսզի հաճախորդը ավելացվի,
կամ «Չեղարկել»՝ եթե չեք ցանկանում պահպանել տվյալները։
Ինչպե՞ս խմբագրել հաճախորդի տվյալները և տեսնել մանրամասները
«Հաճախորդներ» բաժնում Դուք կարող եք ոչ միայն ավելացնել, այլև խմբագրել հաճախորդի տվյալները, դիտել մանրամասները և ծանոթանալ քաղվածքներին։
Հիմնական մենյուից ընտրելով «Հաճախորդներ» բաժինը, հաճախորդի անվան տողում սեղմեք «Խմբագրել» կոճակը։
Հաճախորդի վերաբերյալ մանրամասները տեսնելու համար նրա անվան տողում սեղմեք «Դիտել» կոճակը։
Հաճախորդի վերաբերյալ վերջին քաղվածքները տեսնելու համար հաճախորդի անվան տողում սեղմեք «Քաղվածք» կոճակը։
Ինչպե՞ս ավելացնել հաճախորդների տվյալները XLSX ֆորմատով
Եթե հաճախորդների վերաբերյալ տվյալները XLSX ֆորմատով են, կարող եք դրանք արագ վերբեռնել համակարգ։
Հիմնական մենյուից ընտրեք «Հաճախորդներ» բաժինը։ Բացված պատուհանի վերին աջ անկյունում սեղմեք «Վերբեռնել» կոճակը։ Բացված պատուհանում սեղմեք «Ընտրել ֆայլը (xlsx)» կոճակը և ընտրեք Ձեր համակարգչից համապատասխան ֆայլը։ Սեղմեք «Ներբեռնել» կոճակը և ծանոթացեք XLSX ֆորմատով ֆայլի օրինակին։ Վերջում սեղմեք «Վերբեռնել», որպեսզի ֆայլը բեռնվի համակարգ։Կատարված գործողությունները չեղարկելու համար սեղմեք «Չեղարկել» կամ «X» կոճակը։