Պահեստ
Պահեստային համակարգն ակտիվացնելու համար «Կարգավորումներ» բաժնից ընտրեք «Պահեստ» ենթաբաժինը և ակտիվացրեք «Օգտագործել պահեստավորման համակարգը» դաշտը։
Հիմնական մենյուից ընտրելով «Պահեստ» բաժինը, դուք կարող եք տեսնել ձեր բոլոր պահեստները։
Պահեստ ավելացնելու համար սեղմեք վերևի աջ անկյունում գտնվող «+Ավելացնել» կոճակը և մուտքագրեք նոր պահեստի անվանումը:
Պահեստի անվանումը փոխելու համար սեղմեք «Խմբագրել» կոճակը։ Անվանումը փոխելուց հետո սեղմեք «Պահպանել» կոճակը։
Եթե ուզում եք տեսնել պահեստի մանրամասները սեղմեք «Դիտել» կոճակը։Այստեղ կարող եք տեսնել՝
- Ապրանքի անվանումը
- Միավորը
- Մուտքը
- Ելքը
- Մնացորդը
- Գինը
- Մնացորդի ինքնարժեքը
- Մնացորդի արժեքը
- Գործողություններ
Եթե ուզում եք պահեստում նոր ապրանք մուտքագրել պահեստի մանրամասն բաժնում սեղմեք վերևի աջ անկյունում գտնվող «+ Ավելացնել» կոճակը։ Ապրանք կարող եք ավելացնել նաև ապրանքի տողում սեղմելով մուտքագրեք ապրանքի անվանումը
- ընտրեք տեսակը
- մուտքագրեք անհրաժեշտ քանակը
Գործողությունը հաստատելու համար սեղմեք «Պահպանել» կոճակը։
Եթե ուզում եք ներբեռնել պահեստի տվյալները սեղմեք աջ անկյունում գտնվող «Արտահանել» կոճակը։
Ապրանքների տողում սեղմելով «Մանրամասն» կոճակը, կարող եք տեսնել տվյալ ապրանքի ամբողջական ինֆորմացիան պահեստում՝ ներառյալ մուտքը, ելքը, գինը, անվանումը և ստեղծման ամսաթիվը:
Դուք կարող եք նաև փոխել ապրանքի գինը սեղմելով «Գործողություններ» սյունյակի «Փոխել գինը» կոճակին։
Ինչպե՞ս ներմուծել պատվերները պահեստում
Եթե «Կարգավորումներ» բաժնից ակտիվացրել եք բաց պատվերները ներբեռնելու հնարավորությունը, սեղմեք վերևի աջ անկյունում գտնվող «+ Ավելացնել» կոճակի կողքին գտնվող սլաքին,ընտրեք «Ներմուծել պատվերներ» դաշտը,այնուհետև ընտրեք Ձեր ցանկալի բաց պատվերը և ներմուծեք։
Բաց պատվերները կարող եք նաև ներմուծել Excel ֆայլի միջոցով,
սեղմելով վերևի աջ անկյունում գտնվող «+Ավելացնել» կոճակի կողքին գտնվող սլաքին։
Ընտրեք «Ներմուծել Excel ֆայլ» դաշտը, այնուհետև ընտրեք Ձեր նախընտրած ֆայլը:
Ճշգրիտ ֆայլի օրինակը ձեռք բերելու համար կարող եք սեղմել ներքևի «Ներբեռնել» կոճակը:
Ինչպե՞ս գլխավոր պահեստից ապրանք փոխանցել այլ պահեստների
Եթե ունեք մի քանի պահեստներ և ուզում եք գլխավոր պահեստից ապրանք փոխանցել այլ պահեստ, «Պահեստ» բաժնում սեղմեք «Դիտել» կոճակը։ Այնուհետև սեղմեք վերևի աջ անկյունում գտնվող «+» /Քանակ/ կոճակը։ «Տեսակ» բաժնից ընտրեք «Փոխանցում» տարբերակը։ Ընտրեք նպատակային պահեստը և մուտքագրեք անհրաժեշտ քանակը։ Հաստատեք գործողությունը։