Վճարումներ

«Վճարումներ» բաժնում դուք կարող եք տեսնել առաքմամբ զբաղվող մենեջերների կամ առաքիչների գրանցած վճարումները և ծանոթանալ վճարումների մանրամասներին։

Հիմնական մենյուից ընտրեք «Վճարումներ» բաժինը։ 

Բացված պատուհանում կտեսնեք վճարումների տվյալների ցանկը․

  • ID
  • Հաճախորդ
  • Առաքիչ
  • Արժեք
  • Վճարման եղանակ
  • Ստեղծման ամսաթիվ
  • Սինխրոնիզացման ամսաթիվ
  • Խմբագրման ամսաթիվ
  • Գործողություններ

Դուք կարող եք ֆիլտրել ցանկը էջի վերևում՝ ընտրելով ըստ վճարման կարգավիճակի, եղանակի, առաքիչի և այլն։

Ձեր ցանկի տվյալները ավելի մանրամասն ֆիլտրելու համար սեղմեք «Ֆիլտրներ» կոճակը։

Վճարման եղանակներին վերաբերող փոփոխություններ կատարելու համար անցեք «Կարգավորումներ» բաժին։

Վճարի մանրամասներին ծանոթանալու համար, ցանկի համապատասխան տողում սեղմեք «Դիտել» կոճակը։

Եթե ուզում եք ջնջել վճարումը, հիմնական մենյուից ընտրեք «Վճարումներ» բաժինը։ Վճարի տվյալները ջնջելու համար ցանկի համապատասխան տողում սեղմեք «Ջնջել» կոճակը։

Եթե ուզում եք հաստատել վճարումը  սեղմեք տվյալ վճարման տողի վերջում գտնվող կանաչ կոճակը։

 Հաստատված վճարը փոփոխման ենթակա չէ։

Ինչպե՞ս ավելացնել վճարում

Վճարում ավելացնելու համար հիմնական մենյուից ընտրեք «Վճարումներ» բաժինը։ Սեղմեք աջ անկյունում գտնվող «Ավելացնել» կոճակը։ Բացված պատուհանում լրացրեք համապատասխան դաշտերը։ Լրացրեք անհրաժեշտ տվյալները։

Դուք  կարող եք վճարումը միանգամից հաստատել կամ թողնել այն չհաստատված, եթե անհրաժեշտ է հետագայում փոփոխություններ կատարել։ Գործողության վերջում սեղմեք «Ավելացնել վճարում» կոճակը։

Ինչպե՞ս տեսնել վճարման և հաճախորդի հասցեն քարտեզի վրա

Հիմնական մենյուից ընտրեք «Վճարումներ» բաժինը։

Մինչ քարտեզը դիտելը, վճարումների ցանկում յուրաքանչյուր տողի դիմաց կարող եք տեսնել տեղանքի տարբերանշան՝

  • Կանաչ նշան – Ձեր առաքիչը կամ վաճառքի մենեջերը պատվերը գրանցել է Ձեր կողմից նշված գործընկերոջ հասցեից
  • Դեղին նշան – պատվերը գրանցվել է նշված հասցեից դուրս
  • Մոխրագույն նշան – հասցեն հնարավոր չի եղել որոշել (GPS անջատված է, հաճախորդի հասցեն նշված չէ, կամ փաթեթում տվյալ ֆունկցիան ներառված չէ)

Եթե ցանկանում եք տեսնել, թե որ հասցեից է գրանցվել վճարումը, պատվերների ցանկից համապատասխան տողում սեղմեք «Դիտել» կոճակը։

Այս ֆունկցիան թույլ է տալիս հետևել առաքումների իրական գտնվելու վայրին և արդյունավետ պլանավորել աշխատանքը։