Գրանցվել Ordersbook-ում

Ordersbook համակարգում անհատական հաշիվ ստեղծելը շատ արագ է և պարզ։ Գրանցվելու համար պարզապես այցելեք մեր կայք և սեղմեք վերևի ձախ «Անվճար փորձարկել» կոճակը։

Գրանցումից հետո Դուք կստանաք 14-օրյա անվճար փորձաշրջան, որի ընթացքում կարող եք լիարժեք օգտվել համակարգի բոլոր հնարավորություններից։ Կարող եք ցանկացած պահի դադարեցնել աշխատանքը՝ առանց որևէ պարտավորության։

Փորձաշրջանից հետո ընտրեք Ձեզ հարմար փաթեթը կամ դիմեք մեր մասնագետներին։ Մենք կառաջարկենք անհատական լուծում Ձեր բիզնեսի համար։

Սեղմեք «Փորձարկել» կոճակը և սկսեք հենց հիմա։

Բացված պատուհանում անհրաժեշտ է լրացնել հաշվի տվյալները՝

  • Նշեք Ձեր կազմակերպության անվանումը
  • Նշեք Ձեր Էլեկտրոնային փոստի հասցեն
  • Երկրների ցանկից ընտրեք երկիրը
  • Հաջորդիվ ընտրեք երկրին համապատասխանող կոդն ու գրեք Ձեր հեռախոսահամարը
  • Ընտրեք գաղտնաբառ, որը հավաքելով կկարողանաք մուտք գործել Ձեր հաշիվ

Գաղտնաբառը տեսնելու և սխալներից խուսափելու համար կարող եք սեղմել «Դիտել» կոճակը։

Բոլոր պարտադիր դաշտերը լրացնելուց հետո հաստատեք, որ ռոբոտ չեք՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

«Գրանցվել» կոճակը սեղմելուց առաջ կարդացեք Ordersbook-ի Օգտագործման պայմանները և համոզվեք, որ համաձայն եք օգտագործման պայմաններին:

Սեղմեք «Գրանցվել» կոճակը

Դրանից հետո մուտք գործեք Ձեր էլ. փոստի հաշիվ և ակտիվացրեք Ordersbook հաշիվը՝ հաստատման նամակում եղած հղման միջոցով։
Եթե 5 րոպեի ընթացքում նամակը չեք ստացել, ստուգեք Spam թղթապանակը։

Շնորհավորում ենք․ Դուք հաջողությամբ գրանցվեցիք Ordersbook համակարգում։

Համակարգով աշխատանքը հեշտությամբ սկսելու համար կարող եք հետևել  մեր բացատրագրում առկա օգնության քայլերին։

Եթե արդեն ծանոթ եք Ordersbook համակարգին, կարող եք անմիջապես անցնել աշխատանքի՝ սեղմելով «Բաց թողնել» կոճակը։

Գրանցվելու պահից սկսած Դուք ստանում եք 14-օրյա անվճար փորձաշրջան, որի ընթացքում կարող եք լիարժեք փորձարկել համակարգի բոլոր հնարավորությունները։

Արդեն գրանցվա՞ծ եք:

 Պարզապես սեղմեք «Մուտք» կոճակը և մուտք գործեք Ձեր հաշիվ։

Բացված պատուհանում մուտքագրեք՝

  • Էլեկտրոնային փոստի հասցեն
  • Գաղտնաբառը

Այնուհետև սեղմեք «Մուտք» կոճակը և սկսեք աշխատանքը։

Բարի գալուստ Ordersbook համակարգ

Գրանցումից հետո առաջին անգամ մուտք գործելիս՝ գլխավոր բաժնում դուք կտեսնեք պատուհան, որը հերթականությամբ  լրացնելուց հետո  համակարգը պատրաստ կլինի լիարժեք օգտագործման։

  • Ավելացրեք  Ձեր  առաքիչներին,
  • Մուտքագրեք  ապրանքները,
  • Ավելացրեք գործընկերներին՝ հաճախորդներին,
  • Կցեք սարքերը

Մոռացե՞լ եք գաղտաբառը

Սեղմեք «Մոռացե՞լ եք գաղտնաբառը» կոճակը։
Բացված պատուհանում մուտքագրեք Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն և սեղմեք «Ուղարկել» կոճակը։
Նշված էլ. փոստի հասցեին կստանաք նամակ ակտիվ հղումով։  Անցնելով հղումով կարող եք ստեղծել նոր գաղտնաբառ և վերականգնել մուտքը Ձեր հաշիվ։