Հաշվի կարգավորումներ

«Հաշվի կարգավորումներ» ենթաբաժնում անհրաժեշտ է լրացնել Ձեր կազմակերպության տվյալները՝  Ordersbook համակարգում օգտագործման համար։

Ինչպե՞ս ավելացնել և փոփոխել կազմակերպության տվյալները

Ordersbook համակարգում ցանկացած պատուհանի վերին ձախ անկյունում սեղմեք «Կազմակերպության տվյալներ» կոճակը։

Աստղանիշով նշված դաշտերը լրացնելը պարտադիր է։

«Կազմակերպության տվյալներ» ենթաբաժնում կարող եք՝

  • Ընտրել պրոֆիլի նկար,
  • Փոփոխել կազմակերպության անունը,
  • Ընտրել կազմակերպության երկիրը, լրացնել քաղաք և հասցե դաշտերը,
  • Նշել քաղաքային և բջջային հեռախոսահամարներ,
  • Գործունեության տեսակ դաշտում ցանկից ընտրել Ձեր կազմակերպության գործունեության տեսակը,
  • Անհրաժեշտության դեպքում լրացնել աշխատակիցների քանակը և հավելյալ տեղեկություն համապատասխան դաշտերում։

Կազմակերպության տվյալները պահպանելու համար սեղմեք «Պահպանել» կոճակը։

«Հաշվի կարգավորումներ» ենթաբաժնում կարող եք փոփոխել հաշվի հետ կցված էլեկտրոնային փոստի հասցեն։

Տվյալները պահպանելու համար սեղմեք «Պահպանել» կոճակը։

«Գաղտնաբառի փոփոխում» ենթաբաժնում կարող եք փոխել Ձեր հաշվի գաղտնաբառը։

Մուտքագրեք՝

  • ներկայիս գաղտնաբառը, 
  • ապա մուտքագրեք նոր գաղտնաբառը 
  •  վերջին տողում կրկին մուտքագրեք նոր գաղտաբառը:

Գաղտնաբառը պետք է պարունակի նվազագույնը 4 նիշ:

Նոր գաղտաբառը պահպանելու համար սեղմեք «Գաղտնաբառի փոփոխում» ենթաբաժնի վերին անկյունում գտնվող «Պահպանել» կոճակը:

«Վճարման եղանակներ» ենթաբաժնից ընտրեք Ձեր կողմից օգտագորժվող վճարման եղանակները:

Տվյալների փոփոխությունները պահպանելու համար սեղմեք «Պահպանել» կոճակը: