Սարքեր

«Սարքեր» բաժնում կարելի է տեսնել և կառավարել այն բոլոր սարքերը, որոնց միջոցով վաճառքի մենեջերներն ու առաքիչները մուտք են գործել համակարգ։

Համակարգից օգտվելու համար կարելի է կիրառել այնքան սարքեր, որքան թույլ է տալիս Ձեր գնային փաթեթը։

Եթե փաթեթում նշված սարքերի քանակը լրանա, նոր սարք ավելացնելու համար կարող եք`

  • Փոխել գնային փաթեթը («Ընդհանուր կարգավորումներ» → «Փաթեթի մանրամասներ» բաժնում), կամ
  • Հեռացնել արդեն գրանցված սարքերից մեկը։

Երբ վաճառքի մենեջերը կամ առաքիչը մոբայլ հավելվածի միջոցով մուտք է գործում համակարգ նոր սարքով, տվյալ սարքը ավտոմատ կերպով հայտնվում է «Սարքեր» բաժնում։

Սարքերի ցանկը դիտելու համար հիմնական մենյուից ընտրեք «Սարքեր» բաժինը։
Բացված պատուհանում կտեսնեք սարքերի ամբողջական ցանկը, որտեղ նշված են հետևյալ տվյալները․

  • Սարքի անվանում
  • Մասնաճյուղ
  • ՄԱԿ հասցեներ
  • Կարգավիճակ
  • Գործողություններ

«Սարքեր» բաժնում ցուցադրված սարքերի ցանկը կարելի է ֆիլտրել՝ ընտրելով անհրաժեշտ պարամետրերը։

Ֆիլտրումը կատարվում է պատուհանի վերին աջ անկյունում, որտեղ կարող եք ընտրել․

  • Մասնաճյուղ – ցուցադրվեն միայն ընտրված մասնաճյուղին վերաբերող սարքերը։
  • Կարգավիճակ – ցուցադրվեն միայն ընտրված կարգավիճակով սարքերը՝
    • Ակտիվ
    • Արգելափակված

Ինչպե՞ս տեսնել սարքերի վերաբերյալ մանրամասները

Հիմնական մենյուից ընտրեք «Սարքեր» բաժինը։

Բացված սարքերի ցանկում գտեք անհրաժեշտ սարքը։

Սարքի տողում սեղմեք «Դիտել» կոճակը։

Բացված պատուհանում կտեսնեք սարքի վերաբերյալ մանրամասն տվյալները`

  • ՄԱԿ հասցե
  • Ստեղծվել է (գրանցման ամսաթիվը)
  • Սարքի անվանում
  • Սերիական համար
  • Հավելյալ տեղեկություններ

Ինչպե՞ս խմբագրել սարքերի վերաբերյալ տվյալները

Այս ենթաբաժնում  կարող եք ՝ ջնջել, արգելափակել կամ փոփոխել սարքի վերաբերյալ տվյալները։

Հիմնական մենյուից ընտրեք «Սարքեր» բաժինը։

Բացված ցանկում գտեք անհրաժեշտ սարքը։

Սարքի տողում սեղմեք «Խմբագրում» կոճակը։

«Տվյալների խմբագրում» ենթաբաժնում լրացրեք կամ փոփոխեք անհրաժեշտ դաշտերը`

Ցանկից ընտրեք «Մասնաճյուղը»։

Տեսեք «ՄԱԿ հասցեն» (այն կարելի է գտնել նաև մոբայլ հավելվածի մուտք գործելու էջում)։

Լրացրեք այլ տվյալներ՝

  • Սերիական համար
  • Սարքի անվանում
  • Կարգավիճակ (տեսնել և փոխել սարքի կարգավիճակը)
  • Հավելյալ տեղեկություններ

Փոփոխությունները կատարելուց հետո պահպանեք տվյալները:

Ինչպե՞ս արգելափակել սարքը

Հիմնական մենյուից ընտրեք «Սարքեր» բաժինը։
Բացված ցանկում գտեք անհրաժեշտ սարքը և սեղմեք «Խմբագրում» կոճակը։

Սարքը արգելափակելու համար կարող եք անել հետևյալ քայլերից մեկը`

  • Պատուհանի վերին անկյունում սեղմեք «Արգելափակել», ապա հաստատեք՝ սեղմելով «Հաստատել»։
  • Կարգավիճակ դաշտում ընտրեք «Արգելափակված», ապա սեղմեք «Պահպանել»։

Արգելափակված սարքը կշարունակի հայտնվել «Սարքեր» ցանկում, սակայն այդ սարքից մուտք գործել համակարգ այլևս հնարավոր չի լինի։

Ինչպե՞ս ակտիվացնել արգելափակված սարքը

Հիմնական մենյուից ընտրեք «Սարքեր» բաժինը։
Բացված ցանկում գտեք անհրաժեշտ սարքը և սեղմեք «Խմբագրում» կոճակը։
Արգելափակված սարքը ակտիվացնելու համար կարող եք անել հետևյալ քայլերից մեկը․

  • Պատուհանի վերին անկյունում սեղմեք «Ակտիվացնել», ապա հաստատեք՝ սեղմելով «Հաստատել»։
  • Կարգավիճակ դաշտում ընտրեք «Ակտիվ», ապա սեղմեք «Պահպանել»։

Ինչպե՞ս ջնջել սարքը

Հիմնական մենյուից ընտրեք «Սարքեր» բաժինը։

Բացված ցանկում գտեք անհրաժեշտ սարքը և սեղմեք «Խմբագրում» կոճակը։

Սարքը ջնջելու համար սեղմեք էջի ներքևում գտնվող «Ջնջել» կոճակը, ապա հաստատեք՝ սեղմելով «Հաստատել»։

Եթե պատահմամբ ջնջել եք սարքը, անհանգստանալու կարիք չկա։ Սարքից նորից մուտք գործելու դեպքում այն ավտոմատ կերպով կվերականգնվի։