Փաթեթի մանրամասներ

Ordersbook համակարգում գրանցումից հետո առաջին 14 օրերը կլինեն անվճար համակարգի փորձարկման համար։ Դուք հեշտությամբ կարող եք դադարեցնել աշխատանքը ցանկացած պահի։

Ընտրեք առաջարկվող փաթեթներից մեկը կամ խորհրդակցեք մեր մասնագետի հետ և մենք կառաջարկենք անհատական լուծում:

Փաթեթի մանրամասներ բաժնում Դուք կգտնեք  համակարգում Ձեր գնային փաթեթի մասին բոլոր մանրամասները:

Ordersbook համակարգում՝ ցանկացած պատուհանի վերին ձախ անկյունում Դուք կգտենք Ընդհանուր կարգավորումներ կոճակը։

Սեղմեք Փաթեթի մանրամասներ կոճակը:

Բացված պատուհանում Դուք կտեսնեք հետևյալ տվյալները՝

  • փաթեթի անվանումը
  • ծրագրին կցված սարքերի քանակը
  • փաթեթի ակտիվ լինելու ժամկետները

Ինչպե՞ս ընտրել փաթեթ և բաժանորդագրվել

Սեղմեք վերին աջ անկյունում գտնվող Փոխել փաթեթը կոճակը:

Քանի դեռ չի ավարտվել 14 օրյա անվճար փորձաշրջանը, բաժանորդագրվելու համար սեղմեք Գնել կոճակը և ծանոթացեք առաջարկվող փաթեթներին։

Առաջարկվող սակագնային փաթեթների շարքում ընտրեք Ձեզ համար լավագույն տարբերակը և սեղմեք Բաժանորդագրվել կոճակը:

Դուք կարող եք ընտրել Ձեզ հարմար վճարման ցիկլը և մեթոդը, ապա սեղմել Հաստատել կոճակը։

Ինչպե՞ս և երբ կատարել վճարումները

Ordersbook համակարգում բոլոր վճարումները հաշվվում են ամեն ամսվա առաջին օրը: Այսպիսով, եթե Դուք բաժանորդագրվել եք ամսվա առաջին կեսին (մինչ ամսի 20-ը), օրինակ մարտի 5-ին, ապա մարտ ամսվա համար Դուք կվճարեք միայն 26 օրվա վճարը և Ձեր հաշիվը ակտիվ կլինի մինչև մարտի 31-ը։ Եթե Դուք բաժանորդագրվել եք ամսվա երկրորդ կեսին (ամսի 20-ից հետո), օրինակ մարտի 21-ին, Դուք կվճարեք ոչ միայն մարտ ամսի 10 օրվա վճարը, այլ դրան կգումարվի ապրիլ ամսվա վճարը և Ձեր հաշիվը ակտիվ կլինի մինչև Ապրիլի 30-ը։

Հաջորդ վճարումը կարող եք կատարել ակտիվ ժամկետի ավարտից հետո 15 օրվա ընթացքում։

15 օրերի ընթացքում վճարում չկատարելու դեպքում Ձեր հաշիվը կարգելափակվի։

Ինչպես վերականգնել արգելափակված հաշիվը

Համակարգից կրկին օգտվելու համար մուտք գործեք Ձեր արդեն  արգելափակված հաշիվ և կատարեք վճարում։