Թղթապանակներ

Ապրանքներ բաժնում դուք կարող եք՝ խմբավորել ապրանքները թղթապանակներում, թղթապանակում ավելացնել ապրանքներ, ստեղծել նոր թղթապանակներ։

Մուտք գործելու համար հիմնական մենյուից ընտրեք «Ապրանքներ» բաժինը:

Բացված պատուհանում կտեսնեք՝

  • Ապրանքների և թղթապանակների գլխավոր նկարը,
  • Անվանումը,
  • Տեսակը (ապրանք կամ թղթապանակ),
  • Գինը
  • Խմբագրվել է դաշտում՝ վերջին փոփոխությունների ամսաթվերը,
  • Գործողություններ դաշտ, որի միջոցով կարող եք խմբագրել կամ ջնջել թղթապանակները և խմբագրել ապրանքները։

Գործողություններ դաշտը ներառում է.

  • Խմբագրել
  • Ջնջել

Թղթապանակի տողում սեղմելով «Խմբագրել» կոճակը՝ կարող եք փոխել թղթապանակի անվանումն ու նկարը։
Թղթապանակը հեռացնելու համար սեղմեք «Ջնջել» կոճակը։

Ինչպե՞ս ստեղծել թղթապանակներ

«Ապրանքներ» բաժնում սեղմեք վերին աջ անկյունում գտնվող «+Ավելացնել» կոճակը։

Բացված ընտրացանկից ընտրեք «Ավելացնել թղթապանակ»։

Լրացրեք թղթապանակի անունը «Անվանում» դաշտում։

«Ընտրել գլխավոր նկարը» հատվածում ավելացրեք թղթապանակի նկարը։

«Վերբեռնել ապրանքի նկարը» դաշտում սեղմեք «Ընտրել» կոճակը և վերբեռնեք որևէ նկար:

Անհրաժեշտության դեպքում տեղաշարժեք և կտրեք այն։

Պահպանելու համար սեղմեք պատուհանի վերին աջ անկյունում «Ստեղծել» կոճակը։

Ստեղծված թղթապանակը կհայտնվի ապրանքերի շարքում:

Ինչպե՞ս թղթապանակում ավելացնել նոր ապրանք կամ թղթապանակ

Բացեք թղթապանակը և թղթապանակի տողում սեղմեք դրա անվանման վրա։

Բացված պատուհանի վերևի աջ անկյունում սեղմեք «+Ավելացնել» կոճակը։

Ընտրեք՝

  • «Ավելացնել ապրանք»՝ թղթապանակում նոր ապրանք ավելացնելու համար։
  • «Ավելացնել թղթապանակ»՝ տվյալ թղթապանակի ներսում նոր թղթապանակ ստեղծելու համար։