Մասնաճյուղեր

Հիմնական մենյուից ընտրելով «Մասնաճյուղեր» բաժինը դուք կտեսնեք հետևյալ տվյալները․

  • Լոգին
  • Մասնաճյուղի անուն
  • Սարքերի քանակ
  • Կարգավիճակ (Ակտիվ, Արգելափակված)
  • Գործողություններ (խմբագրում)

Դուք հնարավորություն ունեք որոնելու մասնաճյուղը՝ պատուհանի վերին ձախ անկյունում գրելով գործընկերոջ անվանումը

Ինչպես նաև կարող եք ֆիլտրել ըստ կարգավիճակի՝ ակտիվ, արգելափակված կամ սպասվող։

Ինչպես խմբագրել մասնաճյուղի տվյալները

Դուք կարող եք փոխել մասնաճյուղի անվանումն ու տվյալները, փոխել գաղտնաբառը,  արգելափակել կամ ջնջել այն:

Հիմնական մենյուից ընտրեք «Մասնաճյուղեր» բաժինը:

Մասնաճյուղեր բաժնում համապատասխան մասնաճյուղի անվան տողում սեղմեք «Խմբագրել» կոճակը։

Բացված «Տվյալների խմբագրում» պատուհանում լրացրեք մասնաճյուղի տվյալները։

Աստղանիշով նշված դաշտերը լրացնելը պարտադիր է:

  • Անվանում – լրացրեք մասնաճյուղի անունը
  • Էլեկտրոնային փոստի հասցե
  • Լոգին և գաղտնաբառ
  • Սարքերի քանակ – սահմանեք այն սարքերի թիվը, որոնց միջոցով վաճառքի մենեջերներն ու առաքիչները մուտք կգործեն համակարգ։
    • Կարող եք կցել մինչև 180 սարք՝ կախված Ձեր սակագնային փաթեթից։

Ցանկալի լրացվող դաշտերն են՝  

  • Հեռախոսահամար
  • Բջջային
  • Ապրանքագրի տեսակ (ընտրացանկից)

Հաջորդիվ լրացրեք մասնաճյուղի իրավաբանական տվյալները՝

  • Գործունեության հասցեն
  • Առաքման հասցե
  • Բանկ
  • Հաշվեհամար(ՀՀ)

Լրացուցիչ դաշտերն են՝

  • Նկարագրություն – նշեք կարևոր տեղեկություններ մասնաճյուղի վերաբերյալ (առավելագույնը 255 սիմվոլ)։
  • ԱԱՀ դաշտի տվյալները փոփոխման ենթակա չեն։

Դուք կարող եք փոփոխել մասնաճյուղի տվյալները և սեղմել «Պահպանել» կոճակը փոփոխությունները պահպանելու համար։

Եթե փոփոխությունները չեք ցանկանում պահպանել, սեղմեք «Չեղարկել» կոճակը։

Գաղտնաբառի փոփոխում

Դուք հնարավորություն ունեք փոխել մասնաճյուղի գաղտնաբառը սեղմելով «Փոխել գաղտնաբառը» կոճակը:

Բացված պատուհանում մուտքագրեք նոր գաղտնաբառը և սեղմեք «Պահպանել» կոճակը:

Մասնաճյուղի արգելափակում և ակտիվացում

Դուք հնարավորություն ունեք ժամանակավորապես արգելափակել մասնաճյուղը՝ սեղմելով «Արգելափակել» կոճակը։

Արգելափակված մասնաճյուղի ակտիվացում

Արգելափակված մասնաճյուղի կարգավիճակը փոխելու համար՝ մասնաճյուղերի ցանկում, տվյալ մասնաճյուղի անվան տողում՝ սեղմեք «Խմբագրել» կոճակը։

Բացված պատուհանում ընտրեք «Ակտիվացնել» կոճակը։

Հաստատեք գործողությունը՝ սեղմելով «Հաստատել», կամ ընտրեք՝ «Փակել», եթե չեք ցանկանում կատարել փոփոխությունը։